Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Երբ մարդը հայհոյում է՝ պահապան հրեշտակը լաց է լինում, իսկ սատանան` ուրախանում

Երբ մարդը հայհոյում է՝ պահապան հրեշտակը լաց է լինում, իսկ սատանան` ուրախանում
29.05.2025 | 21:17

Երբ մարդը հայհոյում է, այդ օրը նրա բերանը եռում է արյունով, այրվում է փրփուրով և գարշահոտության գոլորշի է դուրս գալիս նրա բերանից։

Եթե մարդը չի ապաշխարել, ուրեմն հարիր չէ մտնել Աստծո եկեղեցի, ոչ էլ համբուրել Ավետարանը, սրբապատկերները, խաչը, և (մանավանդ) հաղորդությանը մոտենալ:

Երբ մարդը չի կարողանում զերծ մնալ հայհոյանքի անիծյալ խոսքից, պահապան հրեշտակը լաց է լինում, իսկ սատանան` ուրախանում:

«Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։ Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ» (Մտթ. 12:36-37):

Երբ մարդը հայհոյում է, Տիրոջ գահի մոտ գտնվող Աստծո մայրը, Իր կողմից տրված աղոթքի ծածկը վերցնում է այդ մարդուց և հեռանում նրանից:

Երբ մարդը հայհոյում է (մանավանդ` մայր բառն օգտագործելով), ապա նա իրեն անեծքի տակ է դնում, քանի որ մայր հայհոյողը դառնորեն վիրավորում է իր մորը:

Այդ մարդու հետ մեզ վայել չէ ուտել և խմել, եթե նա հայհոյանքը չթողնի։

Հայհոյանքի պատճառով Աստված թույլ է տալիս, որպեսզի մարդը ընկնի խնդիրների, դժբախտությունների և շատ հիվանդությունների մեջ: Հետևաբար, եղբայրներ և քույրեր, եկեք հրաժարվենք հեթանոսների և անաստվածների այս սովորույթից և լսենք Սուրբ Պողոս Առաքյալին, ով ասում է.

«Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է» (Եփս. 4:29):

Եկեք ավելի շատ աղոթենք Հիսուսյան աղոթքով և կփրկվենք հավիտենական տանջանքներից:

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ